Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 90

Ալևորության գեղեցկությունը

Ալևորության գեղեցկությունը

(Առակաց 16։31)

1. Պայքարում են ու տոկում

տարեցները մեր

և Եհովայի գործում

ներդնում ջանքեր։

Ուժն են վաղեմի կորցրել,

կան, որ՝ կողակից։

Հա՛յր, օգնիր, որ միշտ հիշեն՝

չի լինի կսկիծ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հա՛յր, հիշիր՝ ինչպես են

հավատով քայլել,

հիշեցրու՝ սիրում ես

և ասա. «Ապրե՛ք»։

2. Միշտ հիշենք տարեցներին

և օգնենք նրանց.

լավագույնն են նվիրել,

ծառայել սրտանց։

Ալևորությունն է զարդ,

երբ ճամփին է ճիշտ,

Հոր աչքում են թանկագին

ու կապրեն ընդմիշտ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հա՛յր, հիշիր՝ ինչպես են

հավատով քայլել,

հիշեցրու՝ սիրում ես

և ասա. «Ապրե՛ք»։