Երգ 10
«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»
1. Այսօր մարդիկ խայտառակում,
Աստծու անունն են անպատվում,
նրան դաժան, անուժ կոչում,
«Աստված չկա»,– անմիտ գոչում։
Անունը ո՞վ կսրբացնի,
Աստծուն ո՞վ կփառաբանի։
«Ահա՛ ես, ուղարկի՛ր ինձ, Տե՛ր,
կգովերգեմ անունդ վեհ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՜նչ մեծ պատիվ, ի՜նչ թանկ նվեր... Դու
ուղարկի՛ր, ահա՛ ես, Տե՛ր»։
2. Ծաղրում են՝ Յահը չի գործում,
մարդիկ Աստծուց չեն վախենում,
ոմանք պաշտում են կուռքերի,
ոմանք աստվածացնում կայսրին։
Նրանց ո՞վ կտեղեկացնի
Յահի ահեղ օրվա մասին։
«Ահա՛ ես, ուղարկի՛ր ինձ, Տե՛ր,
կզգուշացնեմ ես անվեհեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՜նչ մեծ պատիվ, ի՜նչ թանկ նվեր... Դու
ուղարկի՛ր, ահա՛ ես, Տե՛ր»։
3. Հեզերն են հառաչում, ողբում.
չարիք է ամենուր տիրում։
Ճշմարտությունն են որոնում.
մտքի անդորր է այն բերում։
Նրանց ո՞վ կմխիթարի,
արդարության կառաջնորդի։
«Ահա՛ ես, ուղարկի՛ր ինձ, Տե՛ր,
ես կմխիթարեմ սրտեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՜նչ մեծ պատիվ, ի՜նչ թանկ նվեր... Դու
ուղարկի՛ր, ահա՛ ես, Տե՛ր»։
(Տե՛ս նաև Սաղ. 10։4; Եզեկ. 9։4)