Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 67

Աղոթիր Եհովային ամեն օր

Աղոթիր Եհովային ամեն օր

(1 Թեսաղոնիկեցիներ 5։17)

1. Եհովային դու սրտանց աղոթիր,

նա կլսի քեզ. դա գնահատիր։

Ազատորեն դու քո սիրտը բացիր.

Հայրն է, Ընկերն է նա քո, վստահիր։

Դու ամեն օր աղոթիր։

2. Եհովային դու սրտանց աղոթիր,

որ շնորհակալ ես, նրան դա հայտնիր։

Հող ենք, դա մեր Արարիչը գիտի,

թե սխալվենք ու զղջանք, կների։

Դու ամեն օր աղոթիր։

3. Եհովային դու սրտանց աղոթիր,

Հայրն է նա քո, կլսի, կսփոփի։

Պաշտպանությունը նրա դու փնտրիր,

նա միշտ կօգնի քեզ, դու մի՛ վախեցիր։

Դու ամեն օր աղոթիր։