Երգ 37
Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց
1. Խոսքն Աստծու ճրագ է վառ,
լույս է մութ կյանքում, անմար։
Խավարից ով իրեն զատի,
ճշմարտությամբ նա կազատվի։
2. Ներշնչյալ Աստծու Խոսքում
խորհուրդներ կան լեփ–լեցուն։
Խրատներ ենք անգին ստանում
և ճանապարհը մեր ուղղում։
3. Սուրբ Խոսքից ենք իմանում.
Յահը սեր է, հասկանում։
Ընթերցենք ամեն օր, խորհենք,
մրցանակին կյանքի հասնենք։
(Տե՛ս նաև Սաղ. 119։105; Առակ. 4։13)