Երգ 14
Ամեն բան նոր եմ անում
1. Նստած է Հիսուսը փառքի աթոռին.
տեսնում ենք նշանը մենք Սուրբ Գրքի։
Կռվեց ու հաղթեց երկնքում Չարին,
շուտով իշխելու է նա ողջ երկրին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստծու վրանն է մարդկանց հետ,
բնակվելու է առհավետ։
Կվերանան վիշտն ու ցավերը,
տանջանքը, մահն ու արցունքները։
«Ամեն բան նոր եմ անում»,– Յահն ասաց.
հաստատ է և անկասկած։
2. Նոր Երուսաղեմն ամեն ոք թող տեսնի,
շողում է սիրուն հարսնացուն Գառի։
Հագին քարերով թանկ նա զգեստ ունի։
Եհովան նրա լույսը կլինի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստծու վրանն է մարդկանց հետ,
բնակվելու է առհավետ։
Կվերանան վիշտն ու ցավերը,
տանջանքը, մահն ու արցունքները։
«Ամեն բան նոր եմ անում»,– Յահն ասաց.
հաստատ է և անկասկած։
3. Քաղաքը շողուն խնդությունն է մարդկանց,
ցերեկ ու գիշեր դարպասներն են բաց։
Ազգերը նրա վառ լույսով փառաց
պիտի ընթանան։ Դե՛, ցոլանք սրտանց։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստծու վրանն է մարդկանց հետ,
բնակվելու է առհավետ։
Կվերանան վիշտն ու ցավերը,
տանջանքը, մահն ու արցունքները։
«Ամեն բան նոր եմ անում»,– Յահն ասաց.
հաստատ է և անկասկած։
(Տե՛ս նաև Մատթ. 16։3; Հայտն. 12։7–9; 21։23–25)