Երգ 48
Ամեն օր քայլենք Եհովայի հետ
1. Պինդ բռնենք Աստծու սուրբ ձեռքը,
մեր Հոր հետ քայլենք համեստությամբ։
Ով Աստծուն սրտանց փնտրում է,
կտեսնի գործերը բարության։
Թույլ տվեց, որ մոտենանք մենք
և իր ձեռքն ամուր բռնենք,
իսկ դրա համար պիտի մեր
անձն Աստծուն սիրով նվիրենք։
2. Մոտենում է կործանումը
չար համակարգի մեր օրերում։
Բայց մինչ այդ մեզ հալածում են,
որ թողնենք մեր Հորը, վախեցնում։
Մեզ Եհովան պաշտպանում է,
քայլ անգամ չհեռանանք։
Թե սիրենք, պաշտենք մեր Հորը,
հավիտյան ընկեր կմնանք։
3. Յահն օգնում է Սուրբ Խոսքով մեզ
և տալիս է իր հզոր ոգին։
Մեզ կերտում են ժողովները,
ուժ տալիս աղոթքը սրտագին։
Թե մեր Հոր՝ Եհովայի հետ
մենք համեստությամբ քայլենք,
նա կօգնի՝ արդար վարվենք և
բարությունն իր գնահատենք։
(Տե՛ս նաև Ծննդ. 5։24; 6։9; Գ Թագ. 2։3, 4)