Երգ 128
Այս աշխարհի տեսարանը փոխվում է
1. Աստված Որդուն իր զոհել է,
անգին պարգև մեզ տվել է,
հույսով մեզ ամրապնդել է.
մեղքից, մահից կազատվենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աշխարհի տեսարանը փոխվում է,
բայց մեր Աստված մեզ օրհնում է. գովաբանենք ու պատվենք։
2. Աշխարհն այս ապականված է,
քանդված, մաշված, պառակտված է,
մեր հույսն ու լույսը Աստված է,
Որդին գահին է՝ պատմենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աշխարհի տեսարանը փոխվում է,
բայց մեր Աստված մեզ օրհնում է. գովաբանենք ու պատվենք։
(Տե՛ս նաև Սաղ. 115։15, 16; Հռոմ. 5։15–17; 7։25; Հայտն. 12։5)