Երգ 29
Անարատությամբ քայլել
1. Եհո՛վա Տեր, խնդրում եմ ինձ դատիր,
իմ անարատ ճամփին, խնդրում եմ աչք նետիր։
Քննիր դու ինձ, իմ անձը դու ստուգիր,
իմ սիրտը դու զտիր, հոգին իմ դու օրհնիր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ՝ մնալ հավատարիմ,
միշտ անարատությամբ քայլել ճիշտ ուղղությամբ։
2. Ստախոսի կողքին ես չեմ նստում,
ով Խոսքն է քո ատում, նրա հետ չեմ շփվում։
Անօրենի հետ կյանքս մի փշրիր.
նրա ձեռքում կա հետք՝ արյան ու կաշառքի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ՝ մնալ հավատարիմ,
միշտ անարատությամբ քայլել ճիշտ ուղղությամբ։
3. Սիրում եմ ես քո տանը միշտ լինել,
քո զոհասեղանի շուրջը միշտ պտտվել,
պաշտել քեզ, Հա՛յր, ու գովերգել սրտանց,
պատմել բոլոր մարդկանց քո փառքը վեհապանծ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վճիռն է իմ՝ մնալ հավատարիմ,
միշտ անարատությամբ քայլել ճիշտ ուղղությամբ։
(Տե՛ս նաև Սաղ. 25։2)