Երգ 34
Ապրենք մեր անվան համաձայն
1. Ամենակա՛լ ու հզո՛ր Տեր Եհովա,
արդարությամբ ու սիրով կատարյալ։
Ճշմարտության ու ողջ իմաստության Սկիզբ,
դու Գերիշխան ես, Աստվա՛ծ մեր Բարձրյալ։
Քեզ ծառայում ենք սրտի բերկրանքով, Տե՛ր,
Արքայությունդ պիտի հռչակենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՜նչ մեծ պատիվ է կոչվել Վկաներդ,
թող մեր անվան համաձայն միշտ ապրենք։
2. Ծառայությունը մեզ միավորում է
եղբայրական ջերմ սիրո կապերով։
Քարոզելիս ցոլացնում ենք մեծ փառքդ՝
ուրախությամբ հեզ մարդկանց օգնելով։
Մեզ ճանաչում են քո սուրբ անունով, Հա՛յր,
թող քո անվան խորությունը հայտնենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՜նչ մեծ պատիվ է կոչվել Վկաներդ,
թող մեր անվան համաձայն միշտ ապրենք։
(Տե՛ս նաև Բ Օրին. 32։4; Սաղ. 43։3; Դան. 2։20, 21)