Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 17

Առա՛ջ, ո՛վ Վկաներ

Առա՛ջ, ո՛վ Վկաներ

(Ղուկաս 16։16)

1. Մեր օրերում Վկաներն՝ ամուր, հաստատ,

Աստծու պատգամին են միշտ աջակցել պատրաստ։

Թեև Սատանան մեզ ծաղրում է,

անվեհեր քարոզում ենք. Յահն օգնում է։

(ԿՐԿՆԵՐԳ)

Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր,

խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։

2. Քաջ զինվորներն ենք Յահի, հեշտ կյանք չունենք,

այս չար աշխարհում փոխզիջում պիտի չանենք։

Ձգտում ենք լինել անբասիր մենք,

անարատ, նվիրված, հավատարիմ ենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր,

խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։

3. Արքայությունն են մարդիկ արհամարհում,

Աստծու սուրբ անունն են հերքում, պախարակում։

Եկե՛ք սրբացնենք սուրբ անունը,

այն տանենք մեր երկրի ամեն անկյունը։

(ԿՐԿՆԵՐԳ)

Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր,

խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։