Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 85

Առատ վարձատրություն Եհովայից

Առատ վարձատրություն Եհովայից

(Մատթեոս 19։29)

1. Եհովան գիտի, թե ովքեր են իրեն

սրտով ու հոգով ծառայում։

Գիտի, որ իրենց եռանդի պատճառով

նրանք զրկանքներ են կրում։

Եթե դուք թողել եք տներ, ընկերներ,

Աստված այդ բոլորը գիտի։

Հիմա նա տվել է անգին եղբայրներ,

նաև հույսը նոր աշխարհի։

(ԿՐԿՆԵՐԳ)

Թող Եհովան քեզ միշտ մխիթարի,

առատապես թող նա քեզ վարձատրի։

Թևերի տակ ապաստան գտիր,

Աստված քո Ընկերն է. Եհովան կօգնի։

2. Ոմանք որոշել են մնալ ամուրի,

Աստծուն ողջ ուժով ծառայել

և Արքայությունը սրտանց որոնել,

Յահին նվիրված միշտ լինել։

Լինում են պահեր՝ զգում են միայնություն,

եկեք մենք նրանց աջակցենք

և դրսևորենք սեր նրանց նկատմամբ,

գովենք ու միշտ ոգևորենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Թող Եհովան քեզ միշտ մխիթարի,

առատապես թող նա քեզ վարձատրի։

Թևերի տակ ապաստան գտիր,

Աստված քո Ընկերն է. Եհովան կօգնի։