Երգ 80
Առաքինություն դրսևորենք
(Սաղմոս 119։66; Գաղատացիներ 5։22)
1. Մեզ կրթում է Տեր Եհովան,
որ առաքինի լինենք։
Նա բարի է և ուզում է,
որ իրեն միշտ հետևենք։
Ողորմած է ավելի, քան
արժանի ենք մենք դրան։
Արժանի է, որ պաշտենք և
ծառայենք սիրով նրան։
2. Մենք ստեղծվել ենք պատկերով Հոր
ու կարող ենք մշակել
սքանչելի հատկությունները
և առաքինի լինել։
Զարգացնենք ոգու պտուղը՝
սեր և առաքինություն։
Իսկ դրա համար Աստծուց մենք
սուրբ ոգին ենք միշտ խնդրում։
3. Քույրերին, եղբայրներին մեր
ջերմ սիրով ենք մենք սիրում,
բայց և մյուսների հանդեպ ենք
բարություն դրսևորում։
Թող որ առաքինությունը
մեր լինի լիակատար,
անաչառորեն պատմենք թող
մեր հույսի մասին անմար։
(Տե՛ս նաև Սաղ. 103։10; Մարկ. 10։18; Եփես. 5։9)