Երգ 110
Աստծու զարմանալի գործերը
1. Ո՛վ Տեր, գիտես իմ արթնանալը,
նաև գիտես, թե երբ եմ ես պառկում։
Քննում ես իմ մտքերն ու մղումները,
գիտես խոսքերը իմ, և ուր եմ ես գնում։
Ծածուկ տեղում երբ ստեղծվեցի ես,
չծածկվեցին ոսկրերն իմ քեզանից,
աչքերը քո տեսան սաղմիս մասերը,
թեև դեռ չէր ստեղծվել ոչ մեկը դրանցից։
Զարմանալի են քո բոլոր գործերը,
և իմ հոգին դա լավ է գիտակցում։
Եթե ասեմ՝ «խավարը կծածկի ինձ»,
ոգիդ պիտի գտնի ինձ խավարում։
Ես ո՞ւր փախչեմ քո երեսից, Յա՛հ,
ու քեզանից որտեղ ես թաքնվեմ,
չկա մի տեղ ծովի ու մթության մեջ,
բարձունքներում, գերեզմանում, որ ես ծածկվեմ։
(Տե՛ս նաև Սաղ. 66։3; 94։19; Երեմ. 17։10)