Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 18

Աստծու մնայուն սերը

Աստծու մնայուն սերը

(Եսայիա 55։1–3)

1. Սերն Աստծու մնայուն

մեր սրտերն է գուրգուրում։

Հայրը իր Որդուն զոհեց,

փրկվելու ճամփան բացեց,

որ արդարություն գտնենք

ու հավերժ կյանքով ապրենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հե՜յ, եկե՛ք, դո՛ւք՝ ծարավնե՛ր,

ու կյանքի ջրից խմե՛ք,

այն ձրի է, ծարավնե՛ր,

սերը Աստծու տեսե՛ք։

2. Սերն Աստծու մնայուն՝

գործերում է երևում։

Հայրը սեր դրսևորեց,

երբ Որդուն Արքա կարգեց,

իր երդումը նա պահեց.

կինն արու զավակ ծնեց։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հե՜յ, եկե՛ք, դո՛ւք՝ ծարավնե՛ր,

ու կյանքի ջրից խմե՛ք,

այն ձրի է, ծարավնե՛ր,

սերը Աստծու տեսե՛ք։

3. Սերն Աստծու մնայուն

միշտ սիրով է տոգորում։

Հեզերին սիրով օգնենք

և արդարության բերենք։

Հոր սիրուց մղված խոսենք

և մարդկանց մխիթարենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հե՜յ, եկե՛ք, դո՛ւք՝ ծարավնե՛ր,

ու կյանքի ջրից խմե՛ք,

այն ձրի է, ծարավնե՛ր,

սերը Աստծու տեսե՛ք։