Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 50

Աստվածային սիրո օրինակը

Աստվածային սիրո օրինակը

(1 Հովհաննես 4։19)

1. Եհովան սիրո չքնաղ օրինակ է

մեզ տալիս,

մեզ տալիս։

Դրան հետևենք, չընկնենք չար ծուղակը

քայլ անելիս,

քայլ անելիս։

Գնալ այդ ճամփով Աստված մեզ կանչում է,

բարի գործերի, սիրո այն մղում է,

խաղաղ այդ ճամփան մեզ միավորում է։

Սեր է ճամփան,

Աստծու այդ ճամփան։

2. Թող եղբայրներին սիրենք ավելի մեծ,

ջերմ սիրով,

ջերմ սիրով։

Միմյանց թող օգնենք, լինենք ուշադիր մենք

մեր գործերով,

մեր գործերով։

Կօգնի սերը մեզ ներել սխալները,

կօգնի զարգացնել մեր ջերմ զգացմունքները,

կօգնի ցոլացնել Հոր հատկությունները։

Սերը փաստենք,

իրար շատ սիրենք։

3. Սիրում ենք Աստծուն, ուստի ծառայում ենք

ողջ կյանքում,

ողջ կյանքում։

Ուրախ մեր սրտով միշտ հնազանդվում ենք,

փառքը գովում,

փառքը գովում։

Պատմենք բոլորին Աստծու սուրբ անունը,

թող գան ու տեսնեն պարզ ճշմարտությունը։

Սիրենք ու սիրենք մեր ծառայությունը։

Սեր է ճամփան,

խորունկ, իրական։