Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 114

Աստվածաշունչը գանձ է

Աստվածաշունչը գանձ է

(Առակաց 2։1)

1. Ահա մի գիրք, որի բազում էջերը

տալիս են հույս և մեծ ուրախություն,

չքնաղ մտքերը միշտ էլ զորավոր են,

կյանքի բերում, տալիս տեսողություն։

Այդ գանձը, որ ունենք, Աստվածաշունչն է,

գրվել է շատ վաղուց, հին օրերում։

Գրել են Տեր Աստծուն սիրող մարդիկ այն,

ոգին էր սուրբ նրանց հոգում այրվում։

2. Գրել են այն մասին, ինչ արարվել է,

ինչպես ողջ տիեզերքն առաջ եկավ։

Պատմում են մեզ, որ մարդը անթերի էր,

սակայն ինչպես դրախտն անհետացավ։

Կարդում ենք, թե ինչպես ըմբոստ հրեշտակը

իշխանությունն Աստծու պախարակեց։

Արդյունքն էր՝ մեղքը, ցավն ու տառապանքը,

սակայն Եհովան մեզ վառ հույս տվեց։

3. Հիսուսը երկնքում արդեն Արքա է,

պատել է մեզ բերկրանք, ուրախություն։

Եթե մենք համընթաց քայլենք Աստծու հետ,

պարգևը կլինի ազատագրում։

Սուրբ Գիրքը մեզ պատմում է այս ամենը,

այն ճոխ ու սուրբ սեղան է մեզ համար,

տալիս է հույս, հավատ, խաղաղություն մեզ,

թող ընթերցենք այդ գանձը անդադար։