Երգ 3
«Աստված սեր է»
1. Յահը սեր է, մեզ կանչում է.
«Գերազանց ճամփով քայլեք,
իմ և դրացու հանդեպ դուք
խորը սեր դրսևորեք»։
Դա կյանքի միակ ուղին է,
այդ ճամփով պիտի քայլենք։
Քրիստոսի նման սիրենք թող
և այդ սերը տարածենք։
2. Սերն Աստծու մեզ միշտ մղում է
ջերմ սիրով լի գործերի։
Երբ մենք ձախողվենք, կօգնի նա,
որ մնանք սիրո ճամփին։
Սերը սուրբ է, նախանձոտ չէ,
այն բարի է, դիմացկուն։
Քույր–եղբայրներին սիրենք թող
մեր անկեղծ սիրով անհուն։
3. Բարկացկոտ ու նեղացկոտ չէ,
սերն իր շահը չի փնտրում։
Մեր Աստծու անգին, մեծ սերը
թող գործի միշտ մեր կյանքում։
Սերն աստվածային անսպառ է,
տարածենք այն բոլորին,
որ Եհովայի նուրբ սերը
ջերմացնի ամեն մեկին։
(Տե՛ս նաև Մարկ. 12։30, 31; 1 Կորնթ. 12։31–13։8; 1 Հովհ. 3։23)