Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 107

Բարձրացեք Եհովայի լեռը

Բարձրացեք Եհովայի լեռը

(Եսայիա 2։2–4)

1. Տե՛ս՝ ինչ լեռ է հսկա

բարձրացել մեր օրերում։

Բարձր է բլուրներից այն,

լեռն է Եհովայի։

Անհատներ են գալիս

ողջ երկրի չորս կողմերից,

ձայն են տալիս միմյանց, թե՝

ե՛կ, Աստծո՛ւն ծառայիր»։

Ժամանակն է հիմա՝

փոքր ազգը հզոր ազգ դառնա։

Մենք տեսնում ենք՝ ահա՛,

օրհնվում ենք Աստծուց մենք հիմա։

Ընդունում ենք Աստծու

գերիշխանությունը մենք,

անձն ենք տալիս նրան և

սիրտը հավատարիմ։

2. Պատվիրել է Որդին

ավետիսը քարոզել,

լուրը մարդիկ լսում են

վեհ Թագավորության։

Տեր Հիսուսն է իշխում

և մարդկանց իր մոտ կանչում,

հեզը այն կընդունի և

կհասնի փրկության։

Ինչպիսի՜ ցնծություն,

բազմությունն է մեծ ընդարձակվում։

Մենք օգնում ենք մարդկանց

ճանաչել ու պաշտել Տեր Աստծուն։

Բոլորին կոչ անենք.

«Լե՛ռը բարձրացեք Յահի,

Խոսքը, ուղին սերտեք և

բնակվեք հավիտյան»։