Երգ 35
Գնահատենք Աստծու համբերությունը
1. Մեր Տե՛ր Աստված, Հզո՛ր Գերիշխան,
դու Սկզբնաղբյուր արդարության։
Չարն է տիրում ողջ աշխարհում,
և դա քեզ շատ է դառնացնում։
Վերջ կդնես ամեն չարության,
չես դանդաղում. մարդիկ կիմանան։
Համբերատար ես ու արդար,
քեզ կսպասենք հույսով մեր անմար։
2. Շուտ է հազար տարին անց կենում.
մեկ օրվա պես է քո աչքում։
Ժամն է ահա քո մեծ օրվա,
և այն երբեք չի ուշանա։
Երբ իր սրտում անհատը զղջա,
կուրախանաս, ով Տե՛ր, կցնծաս։
Երախտագիտությամբ լցված՝
քեզ ենք գովում, Եհո՛վա Աստված։
(Տե՛ս նաև Ղուկ. 15։7; 2 Պետ. 3։8, 9)