Երգ 108
Ե՛կ փառք տանք Աստծուն
1. Եհովան օծեց իր Որդուն,
տվեց մեծ իշխանություն։
Հիսուսը արդար Թագավոր է,
Աստծու կամքն է նա կատարում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ե՛կ փառք տանք Եհովա Աստծուն մեր,
նրա Օծյալին ողջունենք,
քայլենք ամեն օր նրա հետքերով,
ձայնին մենք նրա լսենք։
Ե՛կ փառք տանք Եհովա Աստծուն մեր,
որ նա թագադրեց Քրիստոսին։
Հիսուսը օծվել է, որ սրբացնի
անունը Եհովայի։
2. Ծնվել են ջրից ու ոգուց
Տիրոջ եղբայրներն օծյալ։
Պիտի հարսնացուն փեսայի հետ
դրախտը հիմնի խոստացյալ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ե՛կ փառք տանք Եհովա Աստծուն մեր,
նրա Օծյալին ողջունենք,
քայլենք ամեն օր նրա հետքերով,
ձայնին մենք նրա լսենք։
Ե՛կ փառք տանք Եհովա Աստծուն մեր,
որ նա թագադրեց Քրիստոսին։
Հիսուսը օծվել է, որ սրբացնի
անունը Եհովայի։
(Տե՛ս նաև Առակ. 29։4; Ես. 66։7, 8; Հովհ. 10։4; Հայտն. 5։9, 10)