Երգ 89
Եհովայի կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
1. Որդի՛ս, տուր քո սիրտը
դու ինձ ու վստահիր,
ջահել տարիներդ
սիրով ինձ նվիրիր։
Ինձ չարախոսող թշնամին
պիտի տեսնի՝
սիրում ես քո Հորը,
պատգամը Սուրբ Խոսքի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու իմ որդի՛, անգին իմ դո՛ւստր,
եղիր դու իմաստուն, խոհեմ,
և ուրախացրու դու իմ սիրտը
ու ծառայիր անվախորեն։
2. Որդի՛ս, ծառայիր ինձ
սիրով, ուրախությամբ,
ընկնես՝ կմեկնեմ քեզ
իմ ձեռքը օգնության։
Եվ ով էլ թողնի քեզ,
անգամ դավաճանի,
մի՛ հուսահատվիր, ես
երբեք քեզ չեմ թողնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու իմ որդի՛, անգին իմ դո՛ւստր,
եղիր դու իմաստուն, խոհեմ,
և ուրախացրու դու իմ սիրտը
ու ծառայիր անվախորեն։
(Տե՛ս նաև Բ Օրին. 6։5; Ժող. 11։9; Ես. 41։13)