Երգ 15
Եհովայի փառավոր գործերը
1. Եհո՛վա Հայր, հոգով եմ գիտակցում...
Բազում աստղերն են փառքը քո պատմում։
Ամեն մի օրը խոսքն է իր հայտնում,
գիշերը մութ տալիս իմացություն։
Ամեն մի օրը խոսքն է իր հայտնում,
գիշերը մութ տալիս իմացություն։
2. Լուսինն, արևն, աստղերն ես դու ստեղծել,
օվկիանոսի սահմանն ես որոշել։
Նայում եմ երկնքին և ակնածում.
հիշում ես դու մարդուն մահկանացու։
Նայում եմ երկնքին և ակնածում.
հիշում ես դու մարդուն մահկանացու։
3. Օրենքդ սուրբ է, կանոններն արդար,
հիշեցումներդ միշտ են օգտակար։
Ոսկուց էլ թանկ են, իմաստուն դարձնում,
պիտի պահեմ ու փառք տամ իմ Աստծուն։
Ոսկուց էլ թանկ են, իմաստուն դարձնում,
պիտի պահեմ ու փառք տամ իմ Աստծուն։
(Տե՛ս նաև Սաղ. 12։6; 89։7; 144։3; Հռոմ. 1։20)