Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 131

Եհովան ազատում է

Եհովան ազատում է

(Բ Թագաւորաց 22։1–8)

1. Եհո՛վա, դու փաստել ես գոյությունը քո,

սիրով ես արարել երկինք, երկիր ու ծով։

Չկա աստված, Եհո՛վա, քեզ հավասար, փրկարար,

դու միշտ հաղթում ես, Տե՛ր։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Ազատարա՛ր, զորավո՛ր Վեմ,

օգնում ես, փրկում քեզ միշտ նվիրված մարդուն։

Հավատով մեր, համարձակությամբ, Հա՛յր, քեզ պատվենք,

մեր Փրկիչն ես, անունը քո սուրբ գովաբանենք։

2. Մահվան որոգայթներն ահա իմ դեմ եկան...

Կանչում եմ քեզ, Աստվա՛ծ. «Եղի՛ր ինձ ապաստան։

Խնդրում եմ քեզ, Եհո՛վա, տուր զորություն, քաջություն,

ինձ ազատիր, Աստվա՛ծ»։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Ազատարա՛ր, զորավո՛ր Վեմ,

օգնում ես, փրկում քեզ միշտ նվիրված մարդուն։

Հավատով մեր, համարձակությամբ, Հա՛յր, քեզ պատվենք,

մեր Փրկիչն ես, անունը քո սուրբ գովաբանենք։

3. Երբ ձայնդ որոտի պես երկնքից թնդա,

թշնամիները քո վախից կսարսռան։

Հա՛յր, կդառնաս դու այն, ինչ կկամենաս, որ մնաս

միշտ մեր կողքին, Փրկի՛չ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Ազատարա՛ր, զորավո՛ր Վեմ,

օգնում ես, փրկում քեզ միշտ նվիրված մարդուն։

Հավատով մեր, համարձակությամբ, Հա՛յր, քեզ պատվենք,

մեր Փրկիչն ես, անունը քո սուրբ գովաբանենք։

(Տե՛ս նաև Սաղ. 18։1, 2; 144։1, 2)