Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 30

Եհովան թագավորում է

Եհովան թագավորում է

(Հայտնություն 11։15)

1. Ի՜նչ օր է հիանալի, փառք տանք մենք Եհովային.

Անկյունաքարն է դրված Սիոնում։

Բարձր ձայնով գովերգենք, ուրախությամբ ձայնարկենք՝

Տերը՝ Քրիստոսն իշխում է այժմ երկնքում։

(ԿՐԿՆԵՐԳ)

Ի՞նչ կբերի Արքայությունը.

արդարություն, ճշմարտություն։

Ու բացի այդ Արքայության մեջ

միշտ կտիրի երջանկություն։

Անփոփոխ է Գերիշխանը,

մենք նրան ենք գովերգում։

2. Այժմ Քրիստոսն է Արքա, Արմագեդոնը կգա.

հին համակարգն է շուտով ջարդվելու։

Ե՛կ բոլորին քարոզենք և հեզերին որոնենք,

ուսուցանենք՝ մղվեն Աստծուն միշտ լսելու։

(ԿՐԿՆԵՐԳ)

Ի՞նչ կբերի Արքայությունը.

արդարություն, ճշմարտություն։

Ու բացի այդ Արքայության մեջ

միշտ կտիրի երջանկություն։

Անփոփոխ է Գերիշխանը,

մենք նրան ենք գովերգում։

3. Թագադրված Արքային ե՛կ ընդունենք ցնծագին,

Եհովայի անունով է գալիս։

Մեծ դարպասով ե՛կ մտնենք, Հոր հաճությունը փնտրենք։

Տերը՝ Օծյալն, ամեն ինչի վրա կիշխի։

(ԿՐԿՆԵՐԳ)

Ի՞նչ կբերի Արքայությունը.

արդարություն, ճշմարտություն։

Ու բացի այդ Արքայության մեջ

միշտ կտիրի երջանկություն։

Անփոփոխ է Գերիշխանը,

մենք նրան ենք գովերգում։