Երգ 22
«Եհովան իմ հովիվն է»
1. Եհովա Տերն իմ Հովիվն է,
ինչի՞ց պիտի վախենամ։
Հոգում է իր գառների մասին,
մեկին էլ չի մոռանա։
Տանում է պաղ ջրերի մոտ,
հոգիս թարմացնում, օրհնում,
անվան համար նա օգնում է ինձ,
արդար ճամփեքով տանում։
Անվան համար նա օգնում է ինձ,
արդար ճամփեքով տանում։
2. Չեմ վախենա չար բանից, երբ
քայլեմ խավարի հովտում.
Հովիվը Մեծ իմ կողքին է միշտ,
իր ցուպն է մխիթարում։
Յուղով օծում է գլուխս,
բաժակը լեցուն է իմ։
Նա բարությամբ է ինձ ուղեկցում,
իր տանը կբնակվեմ։
Նա բարությամբ է ինձ ուղեկցում,
իր տանը կբնակվեմ։
3. Հովիվն իմ շատ իմաստուն է,
իր գովքն եմ հոգով երգում։
Որքա՜ն սիրող է ու հոգատար,
բոլոր գառներին պատմում։
Պիտի լսեմ իր Խոսքին ես,
քայլեմ իր արդար ճամփով։
Իմ գանձը՝ ծառայությունը իմ,
Աստծուն ես կտամ սիրով։
Իմ գանձը՝ ծառայությունը իմ,
Աստծուն ես կտամ սիրով։
(Տե՛ս նաև Սաղ. 28։9; 80։1)