Երգ 49
Եհովան մեր ապավենն է
1. Եհո՛վա, ապավեն մեր,
ամրոց, հզոր վահան։
Թևիդ տակ առնելով մեզ՝
պահի՛ր, մե՛ր պահապան։
Աստվա՛ծ, դու մեզ կպաշտպանես,
բազուկը քո կմերկացնես։
Եհո՛վա, մեր ամրոցն ես,
դու արդար մարդկանց օգնական։
2. Նույնիսկ երբ հազարները
ընկնեն հենց քո առաջ,
վնաս չես կրելու դու,
եղիր վստահ ու քաջ։
Երբեք վախից դու չես դողա,
թեկուզ չարիքը քեզ սպառնա։
Աստված է պահապանդ,
դու վազիր նրան ընդառաջ։
3. Ծուղակը չես ընկնի դու.
Աստված կպաշտպանի։
Երբեք չես սասանվի դու,
նաև հիասթափվի։
Առյուծը քեզ չի վախեցնի,
պիտի դիպչես դու կոբրային։
Աստված մեր ապավենն է,
նա սիրով մեզ կպահպանի։
(Տե՛ս նաև Սաղ. 97։10; 121։3, 5; Ես. 52։12)