Երգ 76
Եհո՛վա, խաղաղությա՛ն Աստված
1. Աստվա՛ծ խաղաղության,
սեր ես դու ամբողջությամբ։
Խորհուրդներն ենք մենք փնտրում քո
և ապրում խաղաղությամբ։
Որդուն ես քո զոհել,
սուրբ արյամբ ես մեզ գնել։
Օ՜, ի՜նչ բարձր է մտքերից մեր
քո խաղաղությունը, Տե՛ր։
2. Մարդիկ այսօր ճնշված,
հոգսերով բեռնավորված՝
տառապում են ու տանջվում են,
շփոթված են, մոլորված։
Բայց մենք չենք վշտանում,
այլ քո կամքն ենք կատարում։
Անձրևի պես կաթեցնում ես
մեզ վրա խաղաղություն։
3. Օգնում է քո ոգին,
որ տեսնենք կյանքի ուղին։
Խոսքը քո մի վառ փարոս է
խավարում այս աշխարհի։
Անգին խաղաղություն...
Մեզ ինչպե՜ս է թարմացնում,
մեր սրտերը, մեր մտքերը
այն ինչպե՜ս է պահպանում։
(Տե՛ս նաև Սաղ. 4։8; Փիլիպ. 4։6, 7; 1 Թեսաղ. 5։23)