Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 23

Եհո՛վա, մեր զորությունն ես

Եհո՛վա, մեր զորությունն ես

(Եսայիա 12։2)

1. Մեր զորությունն ես, Եհո՛վա, Փրկի՛չ,

դու մեր բերկրանքն ես, բարի՛ Արարիչ։

Քո Վկաներն ենք, պատգամն ենք պատմում,

կա մարդ լսում է, կա մարդ էլ՝ մերժում։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Պատվա՛ր, դու մեր զորություն,

քո սուրբ անունն ենք մենք հռչակում։

Ամենազոր մեր Աստվա՛ծ փառավոր,

դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։

2. Մութ աշխարհում քո վառ լույսն է շողում,

ճշմարտությունն ենք հստակ հասկանում։

Քո պատվերներն ենք սերտում ամեն օր,

Արքայությունդ գովում, Թագավո՛ր։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Պատվա՛ր, դու մեր զորություն,

քո սուրբ անունն ենք մենք հռչակում։

Ամենազոր մեր Աստվա՛ծ փառավոր,

դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։

3. Կամքդ սիրով կատարում ենք, Աստվա՛ծ,

մեզ չար Ոսոխն է ծաղրում զայրացած։

Նա մեզ փորձում է սպանել, դու օգնիր՝

հնազանդվենք Օծյալին թագակիր։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, Պատվա՛ր, դու մեր զորություն,

քո սուրբ անունն ենք մենք հռչակում։

Ամենազոր մեր Աստվա՛ծ փառավոր,

դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։