Երգ 88
Երեխաները Աստծուց վստահված գանձեր են
1. Սիրելի երեխաները
պարգևներ են թանկագին Տեր Աստծուց։
Նա, ծնողնե՛ր, ձեզ վստահել է,
որ դուք նրանց կրթեք մանկուց։
Այդ պարգևի մեծ Հեղինակն է
կյանքի, սիրո Աղբյուրն անզուգական։
Տալիս է առաջնորդություն ձեզ,
այդ գանձերին ցույց տվեք Ճամփան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ձեր ձեռքերում Տիրոջ պարգևն է,
Աստված այն ձեզ է վստահել,
նրան կրթեք Յահի Խոսքով դուք,
սովորեցրեք Աստծուն սիրել։
2. Ձեր սրտի խորքում լինեն թող
այն խոսքերը, որ ասել է Աստված,
դրանց մասին խոսեք նրանց հետ.
այդ գործը ձեզ է վստահված։
Թե՛ քայլելիս, թե՛ պառկելիս, թե՛
վեր կենալիս խոսքերն այդ կրկնեք
և հուսացեք, որ կպաշտեն ու
չեն հեռանա մեր Հորից երբեք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ձեր ձեռքերում Տիրոջ պարգևն է,
Աստված այն ձեզ է վստահել,
նրան կրթեք Յահի Խոսքով դուք,
սովորեցրեք Աստծուն սիրել։
(Տե՛ս նաև Բ Օրին. 6։6, 7; Եփես. 6։4; 1 Տիմոթ. 4։16)