Երգ 105
Երկինքը հռչակում է Աստծու փառքը
1. Տեսնում ենք մենք Յահի ձեռքի գործերը,
երկինքն է Տեր Աստծու մեծ փառքը հռչակում։
Ամեն մի օրը Աստծուն է պատվում,
և աստղալի գիշերն գալիս ու փառքն է գովերգում։
2. Եհովայի օրենքը կատարյալ է,
կանոնն արդար է և անչափ վստահելի։
Առաջնորդում է Սուրբ Խոսքը նրա.
միշտ հուսալի, ճիշտ, ցանկալի ու քաղցր մեր քիմքին։
3. Աստվածավախությունը շատ մաքուր է,
իսկ պատվիրանը սուրբ զտված ոսկուց է թանկ,
տալիս է լույս բոլորի աչքերին։
Անունն Աստծու, գործերն ազդու պատմենք ու հիանանք։
(Տե՛ս նաև Սաղ. 111։9; 145։5; Հայտն. 4։11)