Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 21

Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են

Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են

(Մատթեոս 5։7)

1. Ողորմածներն են երջանիկ,

Աստծու աչքում շատ գեղեցիկ։

Ամեն անգամ, երբ ողորմում,

ուրախություն է Յահն ապրում։

Աստված Որդուն զոհաբերեց

և մեզ համար փրկանք տվեց։

Նա ողորմում է հեզերին,

գիտի՝ ունենք տկար մարմին։

2. Ներում է և օրհնում Աստված

մարդկանց՝ նրա պես ողորմած։

Դրա համար Որդին Յահին

հանձնեց անչափ թանկ փրկագին։

Աստծու ողորմության մասին

նրանք պատմում են ամենքին.

«Արքայությունը հաստատվեց,

մեր օրերում իշխել սկսեց»։

3. Հեզերը կտեսնեն Յահի

մեծ սերը, երբ նրանց դատի։

Եթե ողորմությամբ վարվեն,

Եհովային կնմանվեն։

Ջանանք միշտ ողորմած լինել,

այդ հատկությունը զարգացնել։

Ամեն առիթ օգտագործենք,

Աստծու, Որդու պես միշտ վարվենք։