Երգ 61
Ինչպիսի մարդ պետք է ես լինեմ
1. Ի՞նչ քեզ նվիրեմ, Տե՛ր, ինչո՞վ հատուցեմ.
ինձ կյանք ես տվել դու, շնորհակալ եմ ես, Վե՛մ։
Խոսքիդ՝ հայելու միջոցով ինձ քննում եմ,
օգնիր՝ իմանամ՝ ինչպիսին եմ, խնդրում եմ։
Իմ կյանքը ես քեզ եմ սրտանց նվիրել.
պարտքի զգացումից չէ, որ այդ քայլն եմ արել,
այլ սիրտն է մղել իմ քեզ ծառայելու
և սիրտը քո, Հա՛յր, միշտ հաճեցնելու։
2. Ինձ օգնիր քննեմ ու տեսնեմ՝ ով եմ ես,
լինեմ այնպիսին, որ դու ինձ, Հա՛յր, հավանես։
Քեզ արարքներով հաճեցնեմ, Վեհապա՛նծ Տեր։
Քեզ նվիրվածի հետ դու միշտ նվիրված ես։
(Տե՛ս նաև Սաղ. 18։25; 116։12; 119։37; Առակ. 11։20)