Երգ 36
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»
1. Հյուսվում է երեքտակ
պարանն ուրախությամբ։
Հնչում են երդումները
Աստծու ներկայությամբ։
Նա խոսք տվեց Յահին, որ
կնոջը միշտ սիրի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված միավորել է,
թող մարդը չզատի։
2. Աստծուց են սովորել
իր կամքը կատարել։
Խնդրում են, որ օրհնի նա՝
խոստումն իրենց պահեն։
Նա խոսք տվեց Յահին, որ
իր ամուսնուն սիրի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված միավորել է,
թող մարդը չզատի։
(Տե՛ս նաև Ծննդ. 2։24; Ժող. 4։12; Եփես. 5։22–33)