Երգ 4
Լավ անուն ստեղծենք Աստծու մոտ
1. Ամբողջ կյանքում թող մենք լավ անուն ստեղծենք,
Աստծու Խոսքին Սուրբ սրտանց հնազանդվենք։
Եթե միշտ ջանք թափենք, արդարությամբ վարվենք,
մեր Հոր ջերմ սիրտը կուրախացնենք։
2. Եթե լինենք մենք ընկեր այս աշխարհին,
ստեղծենք անուն և դառնանք շատ անվանի,
Աստծուն չենք հաճեցնի, նրան փառք չենք բերի,
Եհովայից մենք չենք օրհնվի։
3. Աստծու գրքում թող անունը մեր գրվի,
մեր ցանկությունն է, որ նա մեզ միշտ հիշի։
Նրան ապավինենք, ճշմարտությամբ քայլենք
ու լավ անունը մեր պահպանենք։
(Տե՛ս նաև Ծննդ. 11։4; Առակ. 22։1; Մաղ. 3։16; Հայտն. 20։15)