Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 106

Լինենք Եհովայի ընկերը

Լինենք Եհովայի ընկերը

(Սաղմոս 15)

1. Ո՞վ է կարող, Աստվա՛ծ,

քո վրանում ապրել,

ո՞վ է կարող ընկերդ լինել

ու քեզ լավ ճանաչել։

Նա, ով սիրում է քեզ,

Խոսքն է քո ընդունում,

ով հնազանդ է, հավատարիմ,

արդարությամբ վարվում։

2. Ո՞վ է կարող, Աստվա՛ծ,

մոտ գալ քո սուրբ գահին,

ո՞վ է կարող քեզ ուրախացնել,

փառք տալ ամեն պահի։

Նա, ով ազնիվ սրտով

քեզ է միշտ ենթարկվում,

ճշմարտախոս է, հավատարիմ,

սիրտն է քո հաճեցնում։

3. Հոգսն ենք վրադ գցում,

քեզ ենք մենք աղոթում,

Հա՛յր, դու ձգում ես մեզ դեպի քեզ

ու մեր մասին հոգում։

Քեզ հետ մտերմանալ

միշտ ենք մենք փափագում.

դու մեր Ընկերն ես ամենալավ,

քեզ ենք մենք վստահում։