Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 32

Լինենք հաստատուն, անսասան

Լինենք հաստատուն, անսասան

(1 Կորնթացիներ 15։58)

1. Ազգություններն են վախով համակվել.

ապագայից չգիտեն՝ ինչ սպասել։

Պետք է ամուր, անսասան մենք լինենք

և մեր Աստծուն ծառայենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Թող հաստատուն մենք լինենք,

չար աշխարհից խուսափենք,

Սուրբ Խոսքով միշտ քայլենք և անարատ լինենք։

2. Թող իմաստուն, ողջամիտ մենք լինենք,

այս աշխարհի թակարդները չընկնենք։

Թե խորհուրդները Աստծու կիրառենք,

այս աշխարհին կհաղթենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Թող հաստատուն մենք լինենք,

չար աշխարհից խուսափենք,

Սուրբ Խոսքով միշտ քայլենք և անարատ լինենք։

3. Թող որ պաշտենք մեր Աստծուն ողջ սրտով

ու ծառայենք՝ լուրը քարոզելով։

Թող ամենուր ավետիսը հնչի.

վերջն է գալիս աշխարհի։

(ԿՐԿՆԵՐԳ)

Թող հաստատուն մենք լինենք,

չար աշխարհից խուսափենք,

Սուրբ Խոսքով միշտ քայլենք և անարատ լինենք։