Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 116

Լույսն ավելի է պայծառանում

Լույսն ավելի է պայծառանում

(Առակաց 4։18)

1. Թե ով է Մեսիան լինելու, դա քննեց

ամեն մարգարե. մեծ բաղձանք էր։

Քրիստոսն է գալու, սուրբ ոգին դա հայտնեց,

կյանքով իր տալու է փրկանքը։

Օծյալն է Աստծու Թագավոր երկնքում,

տեսնում ենք հստակ դա հիմա։

Ձգտում ենք սերտել, հրեշտակներն են անգամ

այս բաները տենչում հասկանալ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հիմա մեր ճամփան լուսավոր է,

քայլում ենք պայծառ ուղիով։

Տե՛ս՝ ինչ է հայտնում Տեր Եհովան՝

ճամփին մեր քայլերն ուղղելով։

2. Մեր Տերը տալիս է ձեռքով ծառայի

ճիշտ ժամանակին մեր սնունդը։

Պայծառ է շողում լույսը ճշմարտության,

հասնում է մինչև սրտի հունը։

Հիմա լուսավոր ու պայծառ լույսի մեջ

գնում ենք հաստատ քայլերով։

Եհո՛վա, մենք երախտապարտ ենք անչափ,

որ օգնում ես քայլել ճիշտ ճամփով։

(ԿՐԿՆԵՐԳ)

Հիմա մեր ճամփան լուսավոր է,

քայլում ենք պայծառ ուղիով։

Տե՛ս՝ ինչ է հայտնում Տեր Եհովան՝

ճամփին մեր քայլերն ուղղելով։