Երգ 120
Լսի՛ր, հնազանդվի՛ր և օրհնվի՛ր
1. Որ մենք փաստենք՝ մեր Տիրոջը լսում ենք,
ուսմունքների վառ լույսով թող քայլենք։
Ի՜նչ լավ է, երբ մենք լսում, իմանում ենք,
բայց կօրհնվենք, երբ կյանքում կիրառենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսքը լսիր ուշադիր,
կամքը Աստծու կատարիր։
Որ երջանիկ միշտ լինես, դու լսի՛ր,
հնազանդվի՛ր, օրհնվի՛ր։
2. Կյանքի ուղին տուն է, որ պաշտպանում է,
վեմի վրա է եթե կառուցված։
Որդու ձայնին լսելով՝ կառուցում ենք
ժայռի վրա կյանքը մեր, անկասկած։
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսքը լսիր ուշադիր,
կամքը Աստծու կատարիր։
Որ երջանիկ միշտ լինես, դու լսի՛ր,
հնազանդվի՛ր, օրհնվի՛ր։
3. Որպես Աստծու որդիներ՝ երբ լսում ենք,
մենք նմանվում ենք ծառի պտղատու։
Եթե Աստծուն մենք միշտ հնազանդվում ենք,
կվայելենք կյանքը նոր աշխարհում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսքը լսիր ուշադիր,
կամքը Աստծու կատարիր։
Որ երջանիկ միշտ լինես, դու լսի՛ր,
հնազանդվի՛ր, օրհնվի՛ր։
(Տե՛ս նաև Բ Օրին. 28։2; Սաղ. 1։3; Առակ. 10։22; Մատթ. 7։24–27)