Երգ 39
Խաղաղությունը մեր ժառանգությունն է
1. Փա՜ռք միասնության Աստծուն՝
Հայր Եհովային։
Կբերի խաղաղություն,
վերջ կտա կռվին։
Մեծ Իշխան խաղաղության՝
իր Քրիստոս Որդին,
պայքարում արդարության
կհաղթի Չարին։
2. Խոսքերով թող չխոցենք,
չվիրավորենք,
սրերից խոփեր կոփենք
և խաղաղ ապրենք։
Որ խաղաղություն պահենք,
մենք պիտի ներենք։
Հիսուսի գառներն ենք մենք,
իր նման վարվենք։
3. Այդ պտուղն արդարության
աղոթքով ստանանք.
այն վերին իմաստության
մասն է անբաժան։
Թող տեսնեն՝ խաղաղ ենք մենք,
ճիշտ է մեր ուղին։
Շատ շուտով պիտի հասնենք
կատարյալ կյանքին։
(Տե՛ս նաև Սաղ. 46։9; Ես. 2։4; Հակ. 3։17, 18)