Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 68

Խոնարհ մարդու աղոթքը

Խոնարհ մարդու աղոթքը

(Սաղմոս 4։1)

1. Եհո՛վա Հայր, խնդրում եմ քեզ,

աղոթքը իմ լսիր։

Հոգսեր ճնշող, վերքեր ցավոտ...

Խնդրում եմ, ինձ օգնիր։

Ո՛վ Տեր, որքա՜ն տկար եմ ես,

տխուր ու վհատված։

Վերցրու իմ բեռն, ինձ ամոքիր,

Աստվա՛ծ իմ ողորմած։

(ԿՐԿՆԵՐԳ)

Օգնիր տոկալ, ինձ բարձրացրու

և հաստատիր իմ հույսը դու։

Հուսահատված դիմում եմ քեզ՝

ինձ ամրացրու, խնդրում եմ ես։

2. Երբ չեմ կարող անգամ խոսել,

քո Խոսքն է զորացնում,

զգացմունքը իմ հոգու խորքի

խոսքով արտահայտում։

Խնդրում եմ քեզ, ինձ տուր հավատ

ու մեծ վստահություն,

քո սերը իմ սրտից է մեծ,

ի՜նչ հույս է ներշնչում։

(ԿՐԿՆԵՐԳ)

Օգնիր տոկալ, ինձ բարձրացրու

և հաստատիր իմ հույսը դու։

Հուսահատված դիմում եմ քեզ՝

ինձ ամրացրու, խնդրում եմ ես։