Երգ 92
«Խոսքը քարոզի՛ր»
1. Մեզ պատվիրել է Տեր Աստված,
որ առաջադրանքն անենք մեզ տրված։
Լինենք միշտ պատրաստ մենք պատմելու
հույսի մասին, որ կա մեր սրտերում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր.
մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
բոլորի՛ն դա հաղորդիր։
Քարոզի՛ր
հեզերին, որ հասկանան։
Քարոզի՛ր
դու անվարան։
2. Թե դժվարին օրեր էլ գան,
և մարդիկ մեզ անպատվեն ու սպառնան,
եթե քարոզել դժվար լինի,
հույսով լցվել Բարձրյալը մեզ կօգնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր.
մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
բոլորի՛ն դա հաղորդիր։
Քարոզի՛ր
հեզերին, որ հասկանան։
Քարոզի՛ր
դու անվարան։
3. Բարենպաստ օրերն ահա՛.
ե՛կ մարդկանց օգնենք՝ Աստծուն մոտենան,
միակ ճշմարիտ ուղին տեսնեն,
Եհովայի անունը սրբացնեն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր.
մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
բոլորի՛ն դա հաղորդիր։
Քարոզի՛ր
հեզերին, որ հասկանան։
Քարոզի՛ր
դու անվարան։
(Տե՛ս նաև Մատթ. 10։7; 24։14; Գործ. 10։42; 1 Պետ. 3։15)