Երգ 66
Ծառայիր Եհովային ամբողջ հոգով
1. Օ՜, Եհո՛վա, Գերիշխա՛ն Տեր,
քեզ եմ սիրում և հնազանդվում։
Արժանի ես, Հա՛յր Եհովա.
քեզ ողջ հոգով եմ երկրպագում։
Քո պատվիրանները պահում եմ,
կամքը քո ես կկատարեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Օ՜, Եհո՛վա, արժանի ես,
որ քեզ ամբողջ հոգով ծառայեմ։
2. Քեզ երկիրն ու վառ աստղերը,
արծաթաշող լուսինն են գովում։
Սրբացնում եմ քո անունը
և կյանքս քեզ եմ ես նվիրում։
Տե՛ր, ես կմնամ նվիրված քեզ,
իմ խոստումը միշտ կպահեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Օ՜, Եհո՛վա, արժանի ես,
որ քեզ ամբողջ հոգով ծառայեմ։
(Տե՛ս նաև Բ Օրին. 6։15; Սաղ. 40։8; 113։1–3; Ժող. 5։4; Հովհ. 4։34)