Երգ 51
Կառչած մնանք Եհովային
1. Աստված արժանի է փառքի. նա դա փաստել է,
բոլոր գործերում նա արդարությամբ վարվել է։
Ինչ խոսք որ ասել է, անշուշտ, կկատարվի։
Կառչած ենք նրան՝ մեր Աստծուն՝ Եհովային։
Վստահ ենք՝ Բարձրյալը մեզ հավիտյան կօրհնի։
2. Նրա գահն արդար է, ամուր ու հաստատված է,
և բնակավայրը նրա փառքով լցված է։
Նրան մոտենում են խոնարհ ու հեզ մարդիկ։
Կառչած ենք նրան՝ մեր Աստծուն՝ Եհովային,
նա մեծ հարգանքի ու պատվի է արժանի։
3. Չի պարունակի ողջ երկինքը Տեր Աստծուն մեր։
Կոտրեց թշնամուն, որ նրան հակառակվում էր։
Բոլոր խոստումները նա կիրականացնի։
Կառչած ենք նրան՝ մեր Աստծուն՝ Եհովային,
փաստենք՝ նվիրված ենք նրան մենք լիովին։
(Տե՛ս նաև Բ Օրին. 4։4; 30։20; Դ Թագ. 18։6; Սաղ. 89։14)