Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 130

Կյանքը հրաշք է

Կյանքը հրաշք է

(Սաղմոս 36։9)

1. Նորածին մանուկ, անձրևի կաթիլ,

ցորենի ամեն հատիկ, շող արևի...

Այս ամենն Աստծուց պարգևներ են թանկ,

և նրան են փառք բերում, պատիվ, գովասանք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Ինչպե՞ս պիտի վարվենք պարգևի հետ մենք.

Տեր Եհովային սիրենք, շնորհակալ միշտ լինենք։

Եվ ինչ էլ որ անենք, այն չենք վաստակի մենք.

պարգև է կյանքը մեր, մի սքանչելի հրաշք

2. Կա մարդ հանձնվում, էլ չի պայքարում.

«Անիծի՛ր Աստծուն, մեռի՛ր» բացականչում։

Մենք Հոբի կնոջ խոսքը չենք ասի,

փա՛ռք Յահին կյանքի համար, ամեն վայրկյանի։

(ԿՐԿՆԵՐԳ)

Ինչպե՞ս պիտի վարվենք պարգևի հետ մենք.

ե՛կ բոլոր մարդկանց սիրենք ու միշտ գնահատենք։

Եվ ինչ էլ որ անենք, այն չենք վաստակի մենք.

պարգև է կյանքը մեր, մի սքանչելի հրաշք։