Երգ 78
Համբերատարություն
1. Շատ նախանձախնդիր է
Եհովան իր անվան հանդեպ։
Ուզում է, որ անունն իր
մաքրի նախատինքից հավետ։
Դարեր ի վեր Եհովան
համբերել է, հանդուրժել,
համբերատարություն է
նա միշտ դրսևորել։
Եհովան փափագում է՝
ամեն տեսակ մարդիկ փրկվեն։
Համբերատարությունը
Աստծու երբեք զուր չի անցել։
2. Համբերատար լինենք և
գնանք ճամփով մենք ճշմարիտ։
Համբերատարությունը
պահում է սիրտը մեր հանգիստ։
Նաև այն պաշտպանում է
անտեղի բարկությունից,
օգնում է, երբ ճնշված ենք,
որ դուրս չգանք հունից։
Ոգու այդ հատկությունը
կօգնի մեզ՝ նմանվենք Աստծուն,
դժվարությունների մեջ
լինենք տոկուն, խոհեմ, արթուն։
(Տե՛ս նաև Ելից 34։14; Ես. 40։28; 1 Կորնթ. 13։4, 7; 1 Տիմոթ. 2։4)