Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 86

Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

(Հռոմեացիներ 16։2)

1. Սառան, Մարիամը, քաջ Եսթերն ու Հռութը

հավատարիմ էին ու լավ կողակից։

Սերն առ Աստված կարևորն էր ամենից։

Այդ հավատարիմ կանանց գիտենք անվամբ։

Անունները մյուս կանանց նշված չեն,

բայց ուրախացրել են Եհովային անձամբ։

2. Սեր, բարություն, արիություն, հավատ, հույս՝

հատկություններ են սրանք շատ ցանկալի.

հավատարիմ կանայք դրսևորեցին։

Քրիստոնյա քույրերն են ընդօրինակում։

Ձեզ անչափ սիրում, գնահատում ենք,

ձեր ծառայությունը սիրով եք կատարում։

3. Դո՛ւք, այրինե՛ր, մայրե՛ր, դուստրե՛ր, կանա՛յք մեր,

աշխատասեր եք, ուրախ ու ջերմեռանդ,

տեսքը համեստ է ձեր, սիրտը՝ հնազանդ։

Հավանում է ձեզ Աստված, չվախենաք։

Ամրացնում է Յահը, ուժ տալիս ձեզ,

դուք ձեր մրցանակը շուտով պիտի ստանաք։