Երգ 124
Հյուրասիրությամբ ընդունենք նրանց
1. Եհովան բոլորին է սիրով հոգում
և հյուրասիրություն է դրսևորում։
Տալիս է անձրևներ
ու լավ եղանակներ,
մեզ ուտելիքներով լիացնում։
Կարիքավորներին հոգ ենք մենք տանում
և այդպիսով Աստծուն ընդօրինակում։
Մեր Հայրը մեզ կօրհնի, նաև կվարձատրի,
ուստի դրսևորենք բարություն։
2. Թեև լինեն օտար մեզ համար նրանք,
մենք հյուրասիրությամբ կաջակցենք նրանց։
Եթե այդպես վարվենք, բարի գործեր անենք,
անշուշտ կուրախացնենք մեր Աստծուն։
Ասում ենք Լիդիայի պես՝ «ինձ հյուր եկեք»,
նրանց համար խաղաղ
պայմաններ ստեղծենք։
Գիտի Աստված նրանց, ովքեր բոլոր մարդկանց
իր պես են կարեկցում ու սիրում։