Երգ 123
Հովիվները պարգևներ են
1. Յահը տվել է մեզ հովիվներ,
որ հոտը իր հովվեն։
Հոգ են տանում, տալիս ցուցումներ,
որ ճիշտ ճամփով քայլենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեզ պարգևներ է տվել Աստված՝
ջերմ հովիվներ նվիրված։
Հոգ են տանում ու սիրում հոտին,
թող որ սիրենք միշտ նրանց։
2. Մեզ քնքշությամբ են առաջնորդում,
ուշադրություն դարձնում.
երբ վիրավոր ենք, վերքն են կապում,
ջերմ խոսքերով սփոփում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեզ պարգևներ է տվել Աստված՝
ջերմ հովիվներ նվիրված։
Հոգ են տանում ու սիրում հոտին,
թող որ սիրենք միշտ նրանց։
3. Հոր Սուրբ Գրքից խորհուրդ են տալիս,
որ չշեղվենք ճամփից։
Մեզ աջակցում են վհատվելիս
ու զորացնում նորից։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեզ պարգևներ է տվել Աստված՝
ջերմ հովիվներ նվիրված։
Հոգ են տանում ու սիրում հոտին,
թող որ սիրենք միշտ նրանց։
(Տե՛ս նաև Ես. 32։1, 2; Երեմ. 3։15; Հովհ. 21։15–17; Գործ. 20։28)