Երգ 47
Հռչակենք բարի լուրը
1. Պահված էր սուրբ գաղտնիքն Աստծու Արքայության։
Սերունդը խոստացյալ եկավ. Արքա է նա։
Տեսավ Եհովան՝ ողորմած, արդարադատ,
մարդկանց վիճակը՝ մեղավոր ու ճարահատ։
Աստված մտադրվեց, որ իր Որդին իշխի,
ծնվի Արքայությունը իր որոշած ժամին,
որ ունենա Որդին մի հարսնացու անգին,
ահա խմբվեց այս փոքր հոտը թանկագին։
2. Պատգամն Աստծու մենք հռչակում ենք բոլորին.
Եհովան ցանկանում է, որ այն քարոզվի։
Օգնում են հրեշտակները, որ մարդկանց պատմենք,
Արքայության այս լուրը ամենուր հայտնենք։
Մենք մեծ պատիվ ու պարտք ունենք այս օրերում՝
անունը սրբացնել ու փառաբանել Աստծուն։
Պատիվ ունենք նրա անունը կրելու
և լուրն Արքայության սրտանց հաղորդելու։
(Տե՛ս նաև Մարկ. 4։11; Գործ. 5։31; 1 Կորնթ. 2։1, 7)