Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 69

Ճանաչեցրո՛ւ ինձ քո ճանապարհները

Ճանաչեցրո՛ւ ինձ քո ճանապարհները

(Սաղմոս 25։4)

1. Քո ջերմ հրավերը մենք ընդունելով՝

իրար հետ մեկտեղ հավաքվել ենք։

Քո Խոսքը՝ ճրագ, մեզ լուսավորում է,

խորունկ մտքերով զմայլվել ենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր,

տուր հասկացողություն, գիտելիքներ։

Խոնարհեցրու ականջս, որ լսեմ

և քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։

2. Ի՜նչ բարձր է քո իմաստությունը, Աստվա՛ծ,

քո դատաստանները արդար են։

Քո Խոսքն իմաստուն անչափ հիացնում է.

խոսքերը չքնաղ դարեդար են։

(ԿՐԿՆԵՐԳ)

Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր,

տուր հասկացողություն, գիտելիքներ։

Խոնարհեցրու ականջս, որ լսեմ

և քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։